
«Ներողություն ենք խնդրում» ակցիայից հետո, ակցիայի կազմակերպիչ թուրք պատգամավորի կնոջն աշխատանքից հեռացրել են

Այսօր Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ուֆուկ Ուրազը ներկայացրեց, թե ինչ վտանգներ կարող են լինել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց համար Թուրքիայում:
«Մեզ համար այսպիսի խնդիրներ են լինում, օրինակ, իմ կինը՝ տիկին Զեյնեֆը, երբ Թուրքիայում նախաձեռնեց «ներողություն ենք խնդրում» ակցիան, դրանից հետո իր հետ աշխատանքի պայմանագիրը խզեցին, և իր պարի խումբը ցրվեց: Նմանատիպ խնդիրների առաջ ենք ներկայումս կանգնում»,- նշեց Ու. Ուրազը: