«Սերժ Սարգսյանը շատ ճիշտ արեց». Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին։

Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ի՞նչ է Հայաստանին տվել ԵՏՄ-ն, որ չի կարող տալ ԵՄ-ն։

Ի պատասխան՝ Բաբլոյանը հետևյալն ասաց. «Այն ամենը, ինչ դուք տեսնում եք մեր զարգացման մեջ։ Է՛լ ավելի զարգացնելու ենք մեր հարաբերությունները և՛ ԵՏՄ-ի, և՛ աշխարհի տարբեր երկրների հետ»:

Հարցին՝ երեկ Սերժ Սարգսյանը, կարծես թե, վերջնաժամկետ տվեց Թուրքիային՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, ի՞նչ է սպասվում, նա այսպես պատասխանեց. «Այո, շատ ճիշտ արեց, որովհետև մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումներն այդ հարցի շուրջ»:

Իսկ հարցին՝ Թուրքիան պատրա՞ստ է մինչև ապրիլ խնդիրը լուծել, նա պատասխանեց, որ դա իրենց խնդիրն է. «Մենք այդ հարցի վերաբերյալ ներկայացրել ենք մեր կարծիքն ու մոտեցումներն աշխարհին»:

Տեսանյութեր

Լրահոս