Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նաև նշված է, որ իրենց մեծապես անհանգստացրել է քիմիական զենքի կիրառմամբ հարյուրավոր մարդկանց զոհվելու մասին տեղեկատվությունը:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Բանտերում անհասկանալի հանգամանքներում սկսել են բանտարկյալներ սպանվել:
Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Մեզ անհրաժեշտ է ներկա գտնվել այնտեղ:
ԱԱԽ-ի նիստը պետք է տեղի ունենար օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, սակայն անցկացվում է դրանից մեկ շաբաթ շուտ:
Բայարի խոսքերով՝ 2004 թվականին թուրքական ռազմական արտադրանքն ապահովել է երկրի զինված ուժերի ռազմական կարիքների 20 տոկոսը, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը հասցվել է 51.2 տոկոսի:
Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, դերծովակալ Ղոլամ Ռեզա Խադեմ-Բիղամը:
Մենք դատապարտում ենք Էրդողանի հայտարարությունը:
Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը ոչ լրջորեն և երկակի է մոտենում խաղաղ կարգավորմանը և վախենում է ժողովրդավարությունից:
Էրդողանը լիովին կորցրել է քաղաքական հոտառությունը՝ հակված լինելով կայսերական հավակնություններին:
Բոզդաղի կարծիքով՝ դա արվում է Եգիպտոսն ավելի լավ կառավարելու համար, քանի որ ավելի հեշտ է ղեկավարել խամաճիկ, քան ժողովրդավարական վարչակազմերը:
Նախագահի թեկնածուն բնակարանը գրավ էր դրել բանկում` հիփոթեքային վարկ ստանալու համար:
Օտարերկրյա քաղաքացիների մի մասն արտաքսվել է, մնացած 234 ներգաղթյալները տեղափոխվել են Սեվերնի բնակավայրում գտնվող օտարերկրացիների համար նախատեսված կենտրոն:
Նախատեսվում է, որ ուղղաթիռի հզորությունը կրկնակի կգերազանցի այդ տեսակի մեջ հզորագույնը համարվող «Մի-26»-ի հնարավորությունները:
Սաակաշվիլիի խոսքերով՝ 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների շեմին հրապարակված սկանդալային այդ տեսանյութերը «9-րդ ալիքի» սեփականատիրոջ ձեռքում են հայտնվել առնվազն 2011 թվականի ամռանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Միանգամից աչք է զարնում, որ թուրքական կողմի հայտնած «Կարս-Գյումրի» երկաթուղու վերանորոգման ավարտի ժամկետը գրեթե համընկնում է Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովի հետ:
Սրանից առաջ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների պատասխանատվությունը հանվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի վրայից և տրվում է արտգործնախարարին:
Այս մասին նշված է հարավաֆրիկյան Զենքի տարածման վերահսկման ազգային կոմիտեի հաշվետվությունում:
Տնտեսական այդ մրցակցության մեջ Թուրքիայի մոտակա մրցակիցները լինելու են Մեքսիկան ու Ինդոնեզիան:
Թուրքիան ամենաերկար ցամաքային սահմանը (877 կիլոմետր) ունի հենց Սիրիայի հետ, և ամեն գիշեր «մաքսանենգ մազութը» տարբեր տեղերից մուտք է գործում Թուրքիա:
Այսօր արդեն հերթեր են գոյացել նախագահի աշխատակազմի շենքի մոտ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են ձերբազատվել դատվածությունից:
Դերեք Հոգանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հուսով են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակումը նոր շունչ կհաղորդի (Ղարաբաղյան) բանակցային գործընթացին:
Արևմուտքը պետք է յուրացնի ժողովրդավարությունը, քանի որ այսօր Արևմուտքը հեռու է ժողովրդավարություն հասկացությունից:
Ջամքոսօղլուն ընդգծել է, որ 50 տարի ապրում է այդ թաղամասում և առաջին անգամ է առնչվում նման դեպքի:
Այս մասին գործակալությանը հայտնել է անանուն դիվանագիտական աղբյուրը:
Անկարայում արդեն իսկ ավարտվել է այդ միջադեպի հետաքննումը, ինչից հետո այն արդեն հիշեցնում է ոչ թե ֆիլմի, այլ՝ հեռուստասերիալի սցենար, քանի որ հովիվը «քիչ էր մնացել» երկու երկրներին ներքաշեր պատերազմի մեջ:
Դրա պատճառն այն է, որ մոտակայքում գտնվող Ռիոնի գետի վրա կառուցված հիդրոհանգույցը դուրս է եկել շարքից:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի չկայացած իրանական այցի հետ: