Բաժիններ՝

Սիրիական ընդդիմության ուժերը ԻՊ-ից ազատագրել են Ռաքայի տարածքի 80 տոկոսը

ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են «Իսլամական պետության» զինյալներից սիրիական Ռաքա քաղաքի 80 տոկոսի ազատագրման մասին:

Ռաքան ԻՊ-ի հսկողության տակ է գտնվում 2013 թվականից. քաղաքը համարվում է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Ավելի վաղ SDF-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռաքայում մնացել է 700-ից մինչեւ 1000 ահաբեկիչ:

«Կարելի է ասել, որ Ռաքա քաղաքի 80 տոկոսը ազատագրված է: Մեր ջոկատները շարունակում են քաղաքի մաքրումն ականներից եւ մնացած զինյալներին հետապնդում են քաղաքի այն տարածքներում, որտեղ մարտեր են ծավալվում»,- ասված է SDF-ի մամուլի տեղեկագրում, որին ծանոթացել է ՌԻԱ Նովոստին: Ջոկատները շարունակվող մարտերը բնութագրել են որպես «Եփրատի զայրույթը» գործողության «եզրափակիչ փուլ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս