«Ադրբեջանը ցույց տվեց իր իրական դեմքը». Շավարշ Քոչարյան

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ առանձին քննարկում եղավ Արցախի հարցի վերաբերյալ: Նրա խոսքով՝ կարևորվեց այն խնդիրը, որ այն բոլոր ջանքերը, որոնք Սփյուռքը գործադրում է Ցեղասպանության ճանաչման հարցում, պահպանելով այդ՝ միաժամանակ էլ ավելի մեծ ուշադրություն հատկացվի Արցախի հարցին:

«Խոսվեց կարգավորման գործընթացի մասին, բոլորիս համար ակնհայտ է, որ կարգավորումը տեղում դոփում է մի պարզ պատճառով՝ Ադրբեջանը գործում է և՛ միջազգային իրավունքին դեմ, և՛ միջնորդ պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հորդորների և կոչերի դեմ, և ավելին՝ 2016թ. հստակ ցույց տվեց իր իրական դեմքը: Ադրբեջանի համար բանակցային գործընթացն ընդամենը քող է զենք կուտակելու, իր կեղծիքը, իր քարոզչական պատերազմը շարունակելու համար»:

2016թ. իրադարձություններն, ըստ Քոչարյանի՝ 1990-ականների ագրեսիայի կրկնությունն էր. «1994թ. եռակողմ համաձայնագիրը՝ Ադրբեջան, Արցախ, Հայաստան, ռազմական գործողությունների դադարեցման և կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին էր: Ուշադրություն եմ դարձնում «ռազմական գործողությունների դադարեցում» բառակապակցության վրա: Այդ տեսակետից միշտ եղել են խախտումներ, իսկ 2016թ. ապրիլյան դեպքերը բացահայտ ռազմական գործողությունների վերսկսում էր: Այսինքն՝ Ադրբեջանը կրկին հայտնվեց ագրեսորի կարգավիճակում: Մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում էր դա»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս