Բաժիններ՝

Ադրբեջանում անցկացվել է խոշոր զորավարժության կրակային փուլը. razm.info

Razm.info-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ երկրի բանակի ստորաբաժանումները անցկացրել են սեպտեմբերի 18-ին մեկնարկած խոշոր զորավարժության հիմնական կրակային փուլը: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Կրակային փուլին ներգրավվել են Ադրբեջանի բանակի հրետանային, հրթիռային, ավիացիոն, հակաօդային պաշտպանության և այլ զորատեսակների ստորաբաժանումներ:

Դատելով հրապարակված լուսանկարներից մեկից՝ վարժանքների ընթացքին հետևել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ԶՈւ ԳՇ պետի մարտական գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, 2-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը և այլոք:

 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930