Էրդողանը ՄԱԿ-ում առաջարկել է ավելացնել Անվտանգության խորհրդի անդամ երկրների թիվը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հերթական անգամ կոչ է արել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը հրաժարվել անկախության հանրաքվեից: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Նախագահը կրկին հիշեցրել է խնդրի առնչությամբ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը` ընդգծելով, որ հանրաքվեի անցկացումն ու դրա հետևանքները կարող են մեծապես վնասել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը:
Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից նաև առաջարկել է Անվտանգության խորհուրդը վերաձևակերպել՝ դարձնել 20 երկրից բաղկացած մարմին: