Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի հարցով այցելություններ իրականացնի Պարսից ծոցի երկրներ:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել ներքին գործերի նախարարության նախկին և ներկա 40 աշխատակցի ձերբակալելու մասին:
Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին:
Ստամբուլում սկսված հորդառատ անձրևները, որոնք համարվում են ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում, հեղեղել են մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ներկայացրած բողոքները հրատապության կարգով քննության է առել:
Իրանն իր հրթիռային զինանոցի օգտագործմանը կդիմի սոսկ ինքնապաշտպանության նատակով եւ եթե խոսքը վերաբերի երկրի անվտանգության սպառնալիքին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և Սիրիայի «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) անդամ երկու մահացած զինյալի նկար հրապարակելու համար դատապարտվել է ազատազրկման:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել:
Վրաստան կատարած երկօրյա այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում էր:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 2011թ. մինչ այժմ երկրից արտաքսվել է 804 Ռուսաստանի քաղաքացի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով:
«Իսկանդերով» կարելի է խոցել ադրբեջանական հրամանատարական օբյեկտները, շտաբները, այդ թվում՝ ճշգրիտ խոցել Բաքվում թիրախները՝ նախագահական նստավայրը, գլխավոր շտաբը, և այլն։ Դա շատ վտանգավոր է, և, ամեն դեպքում, ադրբեջանական կողմը պետք է դա հաշվի առնի։
«Գազպրոմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից ամենաշատ բնական գազ է արտահանվում դեպի Գերամանիա (ընդհանուր վաճառքի 16.7 տոկոսը): 2016թ. հուլիսից մինչև 2017թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունն ընդհանուր առմամբ վաճառել է 248.2 մլրդ խմ գազ:
Իրաքի Շինգալի և Նինվեի նահանգներում ապրող եզդիների կողմից ստեղծված «Եզդիական ժողովրդավարական կուսակցություն»-ը, որն արդեն անց է կացրել իր առաջին խորհրդաժողովը, ծրագրում է մասնակցել Իրաքում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետն առանձնացրեց այն կարևոր շեշտադրումները, որոնք կային «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրում արտակարգ դրությունը կրկին՝ արդեն չորրորդ անգամ երկարաձգելու մասին վարչապետի առաջարկը:
168.am-ի հետ զրույցում Զաքարեաշվիլին նշեց, որ անկախ քաղաքական իրավիճակից ու տարբեր հայտարարություններից՝ Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքի բացման հետ կապված շատ տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է համատեղ լուծվեն։
«Հիմնական մեղավորությունը դրվում է ասադյան ուժերի վրա, որ հնարավոր չի լինում ընդհանուր հայտարարի գալ։ Սրան զուգահեռ՝ Մերձավոր Արևելքում փոխվում է անվտանգության միջավայրը․ահաբեկիչների բնօրրանը թիրախավորելով՝ ահաբեկչությունը փորձ է արվում ավելի արտահանել»։
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել:
«Դա կփակի Եվրամիությանն անդամակցության դուռը»,- EU Observer-ին ասել է Յունկերը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսը Վրաստանում հանդիպել է Վրաստանում մայիսի 29-ին առևանգված, այնուհետև ապօրինաբար Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլի կնոջ և փաստաբանի հետ:
«Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասել է ՀՀ նախագահը:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեսիջները կարևոր էին»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին :
Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Թուրքիայի Ֆոչայի բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին հայտնել է Iran Front Page պորտալը։
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ գտնվող, նրան կալանավորելու մասին որոշում կա:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրն Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալվել է:
Պաշտոնական այցով այսօր՝ հուլիսի 17-ին, Վրաստան կայցելի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Վրաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Պորոշենկոն Թբիլիսի կժամանի տիկնոջ, Ուկրաինայի կառավարության ու գործարար համայնքի ներկացուցիչների հետ: