Բաժիններ՝

Iran Air ավիաընկերությունն սկսել է չվերթներ իրականացնել Վրաստան

Iran Air իրանական խոշորագույն ավիաընկերությունն սկսել է չվերթներ իրականացնել Վրաստան: Այդ մասին հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Թեհրան-Թբիլիսի-Թեհրան երթուղով ավիաչվերթերն Airbus A320 օդանավով իրականացվելու են մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի վերջը (մինչեւ հոկտեմբերի 27-ը), շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերը: Ավիաընկերությունը Թբիլիսի թռիչքներ իրականացնելու թույլտվությունն ստացել է մարտի 27-ին:

Այսօրվա դրությամբ Վրաստանի եւ Իրանի միջեւ կանոնավոր եւ չարտերային չվերթներ են կատարում արդեն ութ ավիաընկերություններ՝ Georgian Airways-ը, Myway Airlines-ը, ATA Airlines-ը, Taban Airlines-ը, Qeshm Airlines-ը, Zagros Airlines-ը, Kish Air-ը եւ Iran Aseman Airlines-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30