Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին դեկտեմերի 26-ին Քաբուլ կատարած այցի ժամանակ հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ իրանական կողմի ունեցած բանակցությունների մասին:
Թուրքան զինտեխնիկա է ուղարկել Սիրիա: Դեկտեմբերի 25-ի երեկոյան նկատվել է, թե ինչպես են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգից տանկերով բեռնված բեռնատար մեքենաները հատում թուրք-սիրիական սահմանը:
Սիրիայում ամերիկացիների կողմից թողնվող տարածքների նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Սիրիայի իշխանություններին, բայց դրա շուրջ Վաշինգտոնի եւ Դամասկոսի շփումների մասին հայտնի չէ:
Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում առնվազն տասը մարդ է զոհվել ուսանողների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով, հոսպիտալացվել է 26 հոգի:
Թուրքիան հիբրիդային և էլեկտրական շարժիչով նավերի արտադրության գործում կարևոր տեխնոլոգիական կենտրոնի է վերածվել։ Վերջին 6 ամսվա ընթացքում երկիրն ավելի քան 30 նավի արտադրության պատվեր է ստացել: Նավերի համար օգտագործվող էլեկտրական շարժիչները ևս թուրքական արտադրության են։
Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությունը հայտարարել է խոշոր հանցավոր ցանցի 17 ներկայացուցիչների ձերբակալելու մասին, ովքեր խաբեության միջոցով երկրի բանկերից հափշտակել են միլիոնավոր եվրոներ:
Վրաստանում գրանցվել է ընթացիկ տարեշրջանում A խմբի (H1N1) վիրուսով հիվանդությունից մահվան երկրորդ դեպքը, հիվանդություն, որը հայտնի է որպես «խոզագրիպ»:
Այս տարվա ընթացքում ես հավաքել եմ արտառոց ուղերձների կամ կանոնների տարբեր օրինակներ, որոնք պարտադրվում են թուրքական հասարակությանը։ Բնականաբար, միլիոնավոր ազատամիտ և քաղաքակիրթ թուրքեր դժգոհ են այս ժամանակավրեպ կանոններից, սակայն քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է, նման խիստ միջոցները շարունակելու են պարտադրվել բոլոր թուրք քաղաքացիներին… Ահա մի քանի օրինակ.
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարել երկրում:
Ռուսաստանի պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել է 2019 թվականին ռազմական ոլորտում համագործակցության պլանը:
Վրաստանի խորհրդարանը քննարկում է երկրի «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման եւ համակարգման կանոնների մասին» օրենքի՝ կառավարության պատրաստած ուղղումները, որոնց շրջանակներում Ազգային անվտանգության նոր խորհուրդը կգտնվի վարչապետի ենթակայության ներքո, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի «բարձր ինքնակառավարման» պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարել է Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև կայանալիք հնարավոր հանդիպման մասին:
ԱՄՆ-ն իր նպատակին չի հասնի, չնայած այն բանին, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներն Իրանում բացասական ներգործություն են ունենում կենսամակարդակի վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը ԱՄՆ գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին հրավիրել է Անկարա, և նշել, որ Թրամփը Թուրքիա կայցելի 2019 թ.:
Սիրիայի քրիստոնյաները կաթոլիկական տոմարով Սուրբ Ծնունդն առաջին անգամ Դամասկոսում նշել են կառնավալային երթով:
Ստամբուլի ոստիկանության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները երկրի սահմաններից դուրս ամենախոշոր գործողությունն են իրականացրել։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ F-35 կործանիչների վերանորոգման կենտրոնը բացի ԱՄՆ-ից լինելու է նաև Թուրքիայում:
Զենիթային հրթիռային Patriot համակարգեր ձեռք բերելու մասին Միացյալ Նահանգների առաջարկը չի ազդի Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 համակարգեր գնելու համաձայնության վրա:
Իսրայելում իշխող կոալիցիան ինքնալուծարվելու եւ ապրիլին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու որոշում է ընդունել:
Թուրքիայի 8 նահանգում ոստիկանական համաժամանակյա գործողություններ են իրականացվել: Բուրսայում ձերբակալվել է 22 անձ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) հետ կապ ունենալու մեջ:
«Ադրբեջանի նպատակն այն է, որ Արցախին՝ որպես հարցի կարգավորման ինքնուրույն սուբյեկտի, հանի բանակցություններից»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը։
Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան ալ Բաշայի շրջանում նոր բժշկական կենտրոնը շինարարները շահագործման կհանձնեն մինչեւ տարեվերջ:
2018թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 3 դեպք, բոլորը՝ ոչ մարտական։ Գրանցվել է նաև մեկ վիրավոր։
Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթացը»: Այս անունն է ստացել Անկարա-Դատվան երթուղիով ճեպընթացի գործարկումը:
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Եվանգելոս Ապոստոլակիսն անդրադարձել է նախօրեին Էգեյան ծովում գրանցված դեպքին:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները ստիպված են լինելու նահանջել Դեյր Էզ Զորից Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսվելու դեպքում եւ Ֆրանսիայից խնդրում են թռիչքազերծ գոտի հաստատել Սիրիայի հյուսիսում: