![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան հիբրիդային և էլեկտրական շարժիչով նավեր արտադրող եզակի երկրներից է
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/0x0_turkiye_hibrit_gemi_uretiminde_us_oldu_1545718679108.jpeg)
Թուրքիան հիբրիդային և էլեկտրական շարժիչով նավերի արտադրության գործում կարևոր տեխնոլոգիական կենտրոնի է վերածվել։ Վերջին 6 ամսվա ընթացքում երկիրն ավելի քան 30 նավի արտադրության պատվեր է ստացել: Նավերի համար օգտագործվող էլեկտրական շարժիչները ևս թուրքական արտադրության են։
Թուրքական շուկայում հիբրիդային և էլեկտրական շարժիչով նավերի արտադրության ոլորտի առաջատարը «Elkon» ընկերությունն է։ Էլեկտրական նավեր, լաստանավեր ու ձկնորսական նավեր արտադրող ընկերությունն իր արտադրանքն արտահանում է աշխարհի ամենատարբեր երկրներ, գլխավորապես՝ Նորվեգիա։ Թուրքիայում ևս նախատեսվում է մասնավորապես Բոսֆորի նեղուցի և Ոսկեղջյուրի ծովածոցի տարածքում օգտագործվող նավերը փոխարինել էլեկտրական նավերով։
Այժմ աշխարհում էլեկտրական շարժիչով նավեր արտադրող միայն 15 նավաշինական ընկերություն կա, որոնց շարքում տեղ են գտել այնպիսի համաշխարհային հսկաներ, ինչպիսիք են «Siemens»-ը և «Rolls Royce»-ը։