Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն են հայտարարել
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարել երկրում: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Քրիստոսի ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է: Հռոմի կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը:
«Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարում ամբողջ Իրաքում: Երջանիկ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին եւ բոլոր նրանց, ովքեր Սուրբ Ծնունդը տոնում են ամբողջ աշխարհում»,-ասված է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել է Al-Arabia հեռուստաալիքը, Իրաքի քրիստոնյաները Սուրբ Ծնունդն առաջին անգամ են տոնում այն շրջաններում, որոնք ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նախքան ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, Իրաքում քրիստոնյա բնակչությունը կազմել է մոտավորապես 1,5 միլիոն մարդ եւ նվազել է մինչեւ 300 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: