Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսայիդին Մասկատում բանակցություններ է վարել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
Այդ մասին հայտնել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Կողմերն ընդգծել են ընթացիկ դիվանագիտական պահի օգտագործման կարևորությունը՝ խաղաղության ջանքերին աջակցելու, զինադադարի և կայունության ամրապնդման համար, ինչը կբարձրացնի լարվածության նվազեցման, տարածաշրջանային անվտանգության պահպանման և Հորմուզի նեղուցում և միջազգային միջանցքներում ծովային նավարկության անվտանգության ապահովման հնարավորությունները», – ասվում է հայտարարության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, բարիդրացիության սկզբունքները և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները:

