Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի «բարձր ինքնակառավարման» պատրաստակամության մասին

Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի «բարձր ինքնակառավարման» պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու Բաքվի վարկածով՝ հակամարտության լուծումից հետո տարածաշրջանի կառավարման սցենարը։

«Մեր երկիրը, ինչպես որ այլ էթնիկ խմբերի պատկանող իր քաղաքացիների դեպքում է ապահովում նրանց անվտանգությունը, նույնը պատրաստ է անել նաև Լեռնային Ղարաբաղի՝ ծագումով հայ քաղաքացիների պարագայում։ Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված սահմանների ճանաչման շրջանակներում»,- «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը տված իր հարցազրույցում ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ժողովրդի մանդատը ստացած Հայաստանի նոր ղեկավարությունը «քաղաքական կամք» կդրսևորի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս