Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ հանրապետության նախագահի պաշտոնակալման արարողությանը ներկա կլինեն 55 երկրների մինչեւ 155 ներկայացուցիչներ, տեղեկացնում «Գրուզիա Online»-ը:
Չափազանց հետաքրքիր զարգացում է, եթե դիտարկենք նաև ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հայտարարությունների ֆոնին։
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին իր պաշտոնակալման արարողությունից հետո էական փոփոխություներ է պլանավորում նախագահի վարչակազմում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
«Նրանք պետք է արձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման համար։
Զախարովայի պատասխանը Փաշինյան-Ալիև կոնտակտների մասին՝ ադրբեջանցի լրագրողի հարցին
«Իրանցի ներդրողների մարտահրավերները Վրաստանում» բիզնես-խորհրդաժողովը, որը դեկտեմբերի 14-ին պլանավորված էր «Բիլթմոր» հյուրանոցում, ձախողվել է:
Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ «
Իրանի կողմից հրթիռային ծրագրի զարգացումը վտանգ է ներկայացնում, իսկ վերջերս բալիստիկ հրթիռի արձակումը չի կարելի գնահատել որպես սեփական անվտանգության ապահովման միջոց:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Անկարայից դեպի Քոնիա ուղևորվող արագընթաց գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 4, վնասվածք ստացել՝ 43 քաղաքացի:
Թուրքիայում կառուցվելու է 9-րդ ծովային ռազմաբազան։ Այս երկիրն արդեն ունի ռազմածովային բազաներ Ստամբուլում, Գյոլջուքում, Աքսազում, Ֆոչայում, Էրեղիլում, Մերսինում, Իսկենդերունում, և Չանաքքալեում:
ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որն աշխատանքային այցով Բաքվում է, հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Նաջմեդին Սադիկովի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ արտաքին մի շարք գործոնների պատճառով չի հաջողվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը, որի մեջ մտնում է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, պլանավորում է բողոքի ակցիա անցկացնել Թելավիում, որտեղ դեկտեմբերի 16-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալման արարողությունը։
Վրաստանի չորրորդ նախագահի տիկինը՝ Մակա Չիչուան, խոստովանել է, որ լրջորեն է խորհրդածում ապագայի մասին, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր ընտանիքը մնում էառանց որեւէ խնայողության։
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է։ Այդ առթիվ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) ու «Մարդու իրավունքների հիմնադրամը» (TİHV) անդրադարձել են մարդու իրավունքների դրությանը երկրում։
Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփ նահանգի ոստիկանական ուսումնարանում սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 54 ուսանող։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան:
Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
Թուրքական «Demokratikstrateji» կայքի կովկասյան հետազոտությունների փորձագետ Գամզե Քոլիվարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Բաքվում թմրամոլ Ռամիզ Փարվիզ օղլու Թախվելին կնոջը՝ Ադել Ազեր գըզը Թախվելիին նետել է շենքի 5-րդ հարկից:
Գերմանական «Volkswagen» ավտոմոբիլային կոնցեռնը ֆաբրիկա կհիմնի Թուրքիայում: Նվում է, որ գերմանական ընկերությունը որոշումն ընդունել է Թուրքիայի առաջարկով գրեթե 10 տարի ընթացող բանակցությունների արդյունքում:
Թուրքիայի Ռիզե նահանգում պետավտոտեսուչը սպանել է ոստիկանապետին և վիրավորել 3 ոստիկանի:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո երկրից նավթի արտահանման հետ կապված իրադրությունը բարելավվել է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը: Այս մասին, գրում է Rusarminfo-ն՝ հղում ամելով Trend-ին: