«Եթե թուրքերը մոտենան մեր կղզիներին, կոչնչացնենք նրանց». Հունաստանի զինուժի շտաբի պետ

Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Եվանգելոս Ապոստոլակիսն անդրադարձել է նախօրեին Էգեյան ծովում գրանցված դեպքին:

Թուրքական բանակի մի քանի կործանիչներ խախտել էին Հունաստանի օդային տարածքը և անցել հունական կղզիների վրայով:

Հույն զինվորականը, մեկնաբանելով այդ դեպքը, մանավորապես ասել  է.

«Եթե նրանք մոտենան մեր ժայռերին (կղզիներ-խմբ), մենք նրանց կոչնչացնենք: Մեր կառավարությունը նույնպես նման դիրքորոշում ունի: Եթե մենք  ստիպված լինենք պատերազմել, ինչը չենք ցանկանում, ապա կպատերազմենք ու կապավինենք մեր ուժերին: Սակայն չենք հավատում, որ Թուրքիան կգնա դրա քայլին»:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31