Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում 2019 թվականի հուլիսին ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել է Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով:
Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ:
Թեհրանն անհանգստություն է հայտնում Քաշմիրի տարբեր շրջաններում ստեղծված ներկայիս իրադրության կապակցությամբ եւ Հնդկաստանի իշխանություններին կոչ է անում՝ միջոցներ ձեռնարկել դրա նորմալացման համար:
Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին:
Վրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչեւ 60 մլն դոլարի վնաս է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին:
Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը:
Ավարտվել է «Թուրքական հոսք» գազամուղի 403-կիլոմետրանոց տեղամասի, որն անցնելու է Սերբիայի տարածքով, առաջին հատվածի շինարարությունը:
Իրանը հանդես է գալիս Կասպից ծովում գազատարի կառուցման դեմ, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի բնապահպանությանը:
Մերձավորարեւելյան տարածաշրջանը կարող է ցանկացած պահի բռնկել ԱՄՆ-ի կողմից մատակարարված մեծ քանակությամբ զենքի պատճառով:
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրադրությունը:
Իրանը պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին:
Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս է եկել ԱՄՆ-ը:
«Կարևոր է նաև, որ հրավերքն անում է Հայաստանը, որը եղել է Իրանը ԵԱՏՄ-ին կապելու նախաձեռնության հեղինակը և նպաստել է այս համաձայնագրի վավերացմանը, նպաստելով զուգահեռաբար ԵԱՏՄ կայացմանը՝ որպես տնտեսական կառույց»,- ասաց վերլուծաբանը։
Վրաստանում 2019 թվականի սկզբից մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) է հայտնաբերվել 369 մարդու մոտ, ընդամենը երկրում գրանցված է ավելի քան 7,8 հազար ՄԻԱՎ-ախտահարված:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն:
Իրանի հարավ-արևելյան նահանգներում ավազային փոթորկի պատճառով առաջացրած բարդացումների հետևանքով շուրջ 465 մարդ օգնության համար դիմել է բուժհաստատություններ:
Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։
Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։
Անցած օրվա ընթացքում ավելի քան 2 հազար սիրիացի փախստական է վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Ռուսաստանում քաղաքական գործիչները անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ղրիմի մասին արված հայտարարությանը:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համակարգմամբ զբաղվող նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն և փոխատենապետ Սարգիս Չավուշյանը հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, փոխնախարարի և նախարարության այլ պաշտոնյաների հետ:
Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄիԳ-29 կործանիչի առանձին մասեր: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:
Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին շոումեն եղած ժամանակ նմանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքիայի Էգեյան ծովին հարակից շրջաններում օգոստոսի 8-ին 4 ժամվա ընթացքում երկրակեղևը 56 անգամ ցնցվել է:
Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։
Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջին անձնական օգտագործման ավտոմեքենան Թուրքիայի Նիղդե նահանգում վաճառքի է հանվել:
Նա նշեց, որ ռուս-վրացական պատերազմը փորձություն էր նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը, լինելով Վրաստանի հարևանն ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, կարողացավ իր շահերը ճիշտ պաշտպանել երկու կողմերի մոտ։ «Դա գնահատելի էր և պահպանվել է հետագայում ևս»,- ասաց վերլուծաբանը։
«Մոտակա ժամանակահատվածում Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ապրիլյան պատերազմի»,- լրագրողների հետ հանդիպումն այս զգուշացումով սկսեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա համոզված է, որ Ադրբեջանը զորք է կուտակում և ֆոն է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար.