
Պայթյուն Թուրքիայի զինապահեստներից մեկում

Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով շտապօգնության և ոստիկանական մեքենաներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից բնակելի տներից մարդիկ տարհանվել են:
Այս պահին Ռեյհանլը տանող մայրուղին փակված է։
Թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են պայթյունից վնասվել։
Կատարվում է հետաքննություն։