Դավութօղլուի հարազատները հայտնվել են Էրդողանի վարչակազմի թիրախում
Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այդ հայտարարությունն անհետևանք չմնաց Դավութօղլուի խնամու՝ Ստամբուլի Առևտրի պալատի փոխնախագահ Դուրսուն Թոփչուի համար։ Թոփչուն հրաժարականի դիմում է գրել։ Ստամբուլի Առևտրի պալատի նախագահ Շեքիփ Ավդագիչը հաստատել է Դուրսուն Թոփչուի պաշտոնից հեռանալու մասին լուրը։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան ստիպել են հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։ Փաստորեն Դավութօղլուի՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությանը հաջորդած խմորումներից տուժողներից մեկը դարձել է նրա խնամին։