Իրանում ավազային փոթորկի պատճառով շուրջ 450 մարդ դիմել է բուժօգնության
Իրանի հարավ-արևելյան նահանգներում ավազային փոթորկի պատճառով առաջացրած բարդացումների հետևանքով շուրջ 465 մարդ օգնության համար դիմել է բուժհաստատություններ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տարածաշրջանում փոթորիկն առաջացել է մի քանի օր առաջ: Որոշ քաղաքներում քամու արագությունը հասել է 70 կմ/ժ-ի: Տեսանելիությունը եղել է 600 մետր:
Իշխանությունների տվյալներով՝ բուժհաստատություն դիմած 465 անձանցից 127-ը հոսպիտալացվել են: Նրանք մեծամասամբ բողոքներ են ունեցել տեսողության, շնչառության և սրտի աշխատանքի հետ կապված: