Բաժիններ՝

Պարսից ծոցում իսրայելական ռազմանավերի հայտնվելը կարող է հանգեցնել պատերազմի. իրանցի զորահրամանատար

Իրանը պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին: Այդ մասին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին։

Պարսից ծոցում իսրայելական ռազմական նվերի հայտնվելը կարող է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում, հավելել է նա: Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն: Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգությունը կապահովի այնքան ժամանակ, քանի դեռ կարող է նավթ արտահանել, հավելել է Թանգիսիրին: ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան տարբեր սցենարներ են մշակում, որպեսզի օրինականացնեն իրենց ներկայությունը Պարսից ծոցում, ասել է նա:

Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ-ը հարձակումներ է կազմակերպում իրանական ջրերի մերձակայքում գտնվող նավթատար նավերի վրա, որպեսզի հետո Թեհրանին մեղադրի դրանում: Մեծ Բրիտանիան Պարսից ծոց է ուղարկել HMS Duncan էսկադրային ականակիրը՝ ի լրումն արդեն այնտեղ գտնվող HMS Montrose ֆրեգատի՝ բրիտանական քաղաքացիական նավերին ուղեկցելու եւ հնարավոր հարձակումներից նրանց պաշտպանելու համար:

Այդ որոշումը Լոնդոնն ընդունել էր այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը Հորմուզի նեղուցում կալանեց Stena Impero լցանավը, որն ընթանում էր բրիտանական դրոշի ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս