Բաժիններ՝

Թուրքիայում երկրակեղևը 4 ժամում ցնցվել է 56 անգամ

Թուրքիայի Էգեյան ծովին հարակից շրջաններում օգոստոսի 8-ին 4 ժամվա ընթացքում երկրակեղևը 56 անգամ ցնցվել է:

Այս մասին հայտնում է թուրքական «Ա հաբեր» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 1.1-6 բալ, էպիկենտրոնները եղել են Թուրքիայի Իզմիր, Դենիզլի, Մուղլա, Մանիսա նահանգները: Մի շարք ցնցումներ են գրանցվել նաև Էգեյան ծովում:

Դենիզլի նահանգում տեղի ունեցած 6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 56 շենք է վնասվել, տուժել է 27 քաղաքացի: Ապա գրանցվել է ավելի քան 36 հետցնցում:

Մասնագետների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հետցնցումները կարող են շարունակվել: Հնարավոր է, որ դրանք ունենան մոտավորապես 5 բալ ուժգնություն:

Երկրաշարժերի հետևանքով տուժած քաղաքացիներից ութ տասնյակը դիմել է հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս