Զելենսկին նախկինում Էրդողանին անվանել էր «Բեղավոր խավարասեր»
Ուկրաինայում հիշել են, թե ինչպես էր Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին շոումեն եղած ժամանակ նմանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Զելենսկին «95-րդ թաղամաս» ուկրաինական երգիծական հաղորդման ժամանակ նմանակել էր Էրդողանին:
Տեսանյութը տեղադրել է ուկրաինացի բլոգեր Ալեքսանդր Սեմչենկոն։ Այդ տեսանյութում Զելենսկին Էրդողանին անվանում է «Բեղավոր խավարասեր»։ Եվ հույս է հայտնում, որ իրեն ոչինչ չեն անի այդ կատակի համար։ Ըստ Զելենսկու՝ առավելագույնը, ինչ կարող են անել թուրքերը, դա կլինի մտրակի 300 հարվածը։
Տեսանյութում Զելենսկին հեգնանքով է խոսում Էրդողանի երկարատև կառավարման մասին՝ նշելով, որ նա ընդմիշտ կմնա Թուրքիայի իշխանության ղեկին։
Հիշյալ տեսանյութը համացանցում կրկին տարածվել է այն բանից հետո, երբ նախօրեին Անկարայում կայացել էր Էրդողանի և Զելենսկու հանդիպումը, որի ժամանակ նախագահները քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ։