
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական

Անցած օրվա ընթացքում ավելի քան 2 հազար սիրիացի փախստական է վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: Այդ մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 2044 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 346 մարդ (103 կին, 176 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 1698 մարդ (509 կին, 866 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: