Բաժիններ՝

«Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար»

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Սիրիայի հուսիս-արևելքում քրդական տարաբնույթ կառույցների դեմ Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։

Մասնավորապես, Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում գտնվող ամենախոշոր Հասաքայի և Կամիշլիի շրջաններում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր։

Իրավիճակն ավելի է բարդանում ս․թ․ ապրիլից Սիրիայի քրդերի կողմից նախաձեռնված և նաև թուրքական քարոզչամեքենայի կողմից լայնորեն տարածված, այսպես կոչված, «Հայկական գումարտակի» ձևավորման թեմայի համատեքստում․ նշված կազմավորումն իբրև թե գործում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի շրջանակում, որը ևս հիմնականում Անկարան համարում է ահաբեկչական։ Ստացվում է՝ Թուրքիայի հակաահաբեկչական գործողության թիրախում առնվազն կարող են հայտնվել նաև ազգությամբ հայեր։

Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ շրջանները համեմատաբար խիտ են բնակեցված, և դրանց ուղղությամբ լայնամասշտաբ գործողությունները հղի են մարդասիրական աղետի սպառնալիքով, ինչից այս փուլում Թուրքիան ամեն կերպ կխուսափի, այդուհանդերձ ստեղծված իրավիճակում, առայժմ գոնե, դիվանագիտական հարթությունում՝ Աստանայի ձևաչափում Թուրքիայի գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությամբ անհրաժեշտ է փորձել երաշխիքներ ձեռք բերել շրջանի հայ համայնքի անվտանգության հարցում։

Իսկ կանխատեսելի ապագայի համար ճիշտ կլինի օրակարգում ունենալ նաև նրանց տարհանման տարաբնույթ սցենարներ»։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031