Թրամփը հաստատել է, որ «Բիթլզ» դահիճների խմբից զինյալները դուրս են բերվել Սիրիայից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել 1, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել դահիճների խմբից «Իսլամական պետության» երկու զինյալների, որոնք հայտնի են որպես «Բիթլզ»:
«Այն դեպքում, եթե քրդերը կամ Թուրքիան կորցնեն վերահսկողությունը, ԱՄՆ-ը ԻՊ-ի՝ Սիրիայում գլխատումների հետ կապված երկու զինյալների, որոնք հայտնի էին որպես «Բիթլզ», արդեն այդ երկրից դուրս բերել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող անվտանգ վայր: Նրանք վատերից ավելի վատն են»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ Washington post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում հսկողության տակ են վերցրել մոտավորապես 40 մարդու: Ենթադրվում է, որ նրանք բոլորն էլ «Իսլամական պետության» զինյալներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



