Բաժիններ՝

«Դա իրադարձությունների վտանգավոր զարգացում է». Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Թուրքիայի գործողությունը Սիրիայում

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ այն որակելով արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում: Այդ մասին  ասված է ԱՄԷ-ի իշխանությունների հայտարարության մեջ, որը հրապարակել է Էմիրությունների WAM պաշտոնական լրատվական գործակալությունը:

«ԱՄԷ-ն ամենայն վճռականությամբ դատապարտում է Թուրքիայի ռազմական ագրեսիան Սիրիայում, հավաստում է, որ դա իրադարձությունների վտանգավոր զարգացում է, ինչպես նաեւ բարեկամ արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում եւ միջամտություն արաբական գործերին»,- նշվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նապատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս