
Իրանը չպլանավորված զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA

Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը:
Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արեւմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ:
Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է այն նորությունների ֆոնին, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ստորաբաժանումներն անցել են Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր է անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ է արտահայտվել թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելուն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: