Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, հայտնում է CNN-ը։
Իրանի և Լիբանանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնման ուղիները, հայտնում է Tasnim-ը։
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է փետրվարի 15-ին անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները փոխհամաձայնության են եկել սիրիական հարցում, հայտնում է Anadolu-ն։
«Զգուշացնում եմ, ժողովուրդ, Ռուսաստանի տնտեսության փլվելու մասին խոսակցությունները սուտ են։ Սրանք ուզում են ձեզ արցախցիների նման հանեն ձեր տներից, գցեն դռնեդուռ, որ իրենք թուրքերի հետ վայելեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է պետքարտուղարին: Անհատական հանդիպմանը կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնել է timesofisrael.com-ը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ընթացել է երկուստեք բարեկամական, կառուցողական և աշխատանքային տոնով։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Եվրոպական երկրները միասնական բանակ չեն ստեղծի՝ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքների, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ից երկիր է առաքվել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակը: Գիշերը նավը, որը տեղափոխում էր ռումբերը, բեռնաթափվել է Աշդոդ նավահանգստում։ Այնուհետև ռումբերը բեռնվել են տասնյակ բեռնատարների մեջ և հասցվել Իսրայելի ռազմաօդային բազաներ:
Փետրվարի 17-18-ը Թեհրանում կանցկացվի Կասպյան տնտեսական համաժողովը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի վարչապետները, հայտնում է Mehr-ը։
Ինդոնեզիան նույնպես սկզբում նշվում էր որպես BRICS-ի գործընկեր, սակայն հունվարի 6-ին Բրազիլիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը դարձել է միավորման լիիրավ անդամ: Հունվարի 17-ին Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Նիգերիան միացել է BRICS-ին որպես գործընկեր։
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ թույլ չի տվել ուկրաինացի նախարարներին ստորագրել հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, քանի որ այն դեռ պատրաստ չէ և չի պաշտպանում Ուկրաինայի շահերը։
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գյունբան և ընդդիմադիր գործիչ Ադգուր Արձինբան, հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
Ռուբիոյին օդանավակայանում դիմավորել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։
Դատելով տեսանյութից՝ ինքը՝ Խակամադան, ոչ ադեկվատ վիճակում էր։
Հրապարկվել է Թուրքիայում տարեցների երջանկության գործակիցը պարզելու նպատակով իրականացված հետազոտության արդյունքները:
Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ փորձելով թույլ չտալ նրան անդամակցել ՆԱՏՕ-ին:
Հանցագործության պատճառը դեռևս հայտնի չէ։
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող հինգ մարդու։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Ըստ գործակալության աղբյուրների՝ Սթենֆորդում և Հարվարդում կրթություն ստացած ֆինանսիստ Կիրիլ Դմիտրիևը, որը կապեր ունի ՌԴ նախագահի ընտանիքի հետ, կարող է առանցքային դեր խաղալ Թրամփի թիմի հետ հաղորդակցությունում որպես ոչ պաշտոնական խողովակ։
Բարրոն հայտարարել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր բանակցություններից հետո տպավորություն է ստեղծվել, թե ԱՄՆ վարչակազմը դեռևս կարծիք է ձևավորում, թե Միացյալ Նահագներն ինչպես պետք է կարգավորի ուկրաինական ճգնաժամը։
Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:
«Միակ մեդիաֆայլը, որն ապացուցում է այդ ամենը, հեռախոսով արված ֆոտոն է, լուսաբանող թիմ չի եղել: Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ իմիջիայլոց են վերաբերվում Փաշինյանին դրսում: Այդ հանդիպումը երկար ժամանակ փորձել են կազմակերպել, դրան աջակցել են աղանդները, որոնց հետ Փաշինյանը հանդիպեց Վաշինգտոնում, արդյունքում ստացվել է առավելագույնը 10 րոպեանոց առանձնազրույց: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը խաբում է»:
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:
«Նախկինում խոսում էինք Արցախի, Բերձորի միջանցքի կորստի, մշակութային ժառանգության, տարածքային ամբողջականության մասին, վաղը նոր թեմաներ կլինեն։ Կարձանագրենք, որ նոր կորուստներ ունենք՝ տարածք, հայրենի եզերք, ճանապարհ, զինվորի կյանք։ Իհարկե, պատասխանատվությունը կրում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիները, բայց երբ քո իշխանությունը մեղսակից ու մասնակից է այդ թշնամու գործունեությանը, և դա էլ կոչում ես բալանսավորված քաղաքականություն, ուրեմն մեղք ես գործում հայ ժողովրդի նկատմամբ։ Սրանք պատասխանատվություն պիտի կրեն դատարանի առաջ։ Եթե այսպես շարունակվի, իրենք իրենց ոճով, մատուցմամբ, հանուն վաղվա ընտրությունների՝ կանեն այն ամենը, ինչ իրենց պետք է, և թքած կունենան Հայաստանի շահի և իրավունքի վրա»:
Վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը դադարեցրել է լուրերի հեռարձակումը ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով հեռուստաալիքին:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության, ինչպես տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
Հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։