Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանին կպաշտպանի միայն Ռուսաստանը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Քաղաքական գործիչը վստահ է, որ հենց այդ պատճառով էլ իշխանությունները չեն շտապում դե յուրե դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ չնայած անդամակցության հայտարարված սառեցմանը։
Բաքվի հայատյաց քաղաքականությունը պետականահեն է, սա վտանգավոր է ՀՀ-ի ու տարածաշրջանի համար․Մանասյան
Հարավկորեական ընդդիմությունը նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսել, սակայն Յուն Սոկ Յոլին հաջողվեց խուսափել իմփիչմենթից, քանի որ իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
Լեռնային Ղարաբաղի դեպքում ՄԱԿ-ի 911 գործիքը արդյունավետ չի աշխատել․ Զոհրաբ Մնացականյան
Երևան-Բաքու գործընթացից մեծ ակնկալիքներ ունի թուրքական կողմը։ Սիրիայի կառավարության կոլապսի ֆոնին թուրքական կողմն ակտիվորեն անդրադառնում է հարավկովկասյան իրողություններին։ Այս անգամ թեմայից Թուրքիայի խորհրդարանում խոսել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել են ամենամոտ կետին։ Նրա որակմամբ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։
ԱՄՆ ֆինանսական տարին դաշնային կառավարության համար տևում է հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
«Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի որևէ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի», – հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն, այն դառնում է մշտական։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել Ազգային հետախուզության նախկին տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի թեկնածությունը։
Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել տեղի ունեցածի համար։
Հունգարիան Կիևին և Մոսկվային առաջարկել է հաստատել «սուրբծննդյան հրադադար» և անցկացնել գերիների խոշոր փոխանակում, հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ Էգիլս Լևիտսը հայտարարեց, որ այն գործիչները, որոնք օգտագործում են ցեղասպանական ռազմավարություն, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Հաջիևի խոսքով՝ այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին, ընդհակառակը, վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Ցեղասպանության կանխարգելման համար պետք է հարգել միջազգային իրավունքը. ՄԱԿ-ի Բարձր հանձնակատար
Մեր տարածաշրջանում Ցեղասպանության ականատես եղանք անցյալ տարի, ցավոք անկարող եղանք կանխել․ Միրզոյան
Բաքվում պահվող հայ գերիները, պատանդները հայրենիք կարող են վերադառնալ միայն մեկ դեպքում, երբ Ադրբեջանի դեմ կիրառվեն պատժամիջոցներ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ խոսքելով Բաքվում պահվող պատանդների, գերիների խնդրի ու անելիքների մասին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի միջնորդներին ծանուցել է, որ կարող է համաձայնել Գազայի հատվածում իսրայելական ժամանակավոր ռազմական ներկայությանը ռազմական գործողությունների ավարտից հետո։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ «աճող բռնաճնշումների» առնչությամբ և Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Meydan անկախ լրատվամիջոցի աշխատակիցներին, ինչպես նաև այլ անձանց, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց կատարած աշխատանքի համար։
Զելենսկու խոսքով՝ որոշ քահանաներ խոշտանգումների են ենթարկվել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտնել է, որ փխրուն աշխարհագրության մեջ գտնվող Թուրքիայի բարգավաճ ապագան հնարավոր կլինի իրագործել նախապես ճիշտ վերլուծելով այդ ռիսկերը ու արդյունավետ պայքարելով դրանց դեմ։
Սոչիի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել թռիչքների անվտանգության ապահովման համար, հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն: Օդանավակայանը ժամանակավորապես ավիաչվերթներ չի ընդունում և չի ուղարկում։
Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ ծննդին հրադադար հաստատելու և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև գերիների զանգվածային փոխանակում իրականացնելուառաջարկը, որը ներկայացրել է Հունգարիան։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
ՌԴ Պետդուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով արգելվում է ռուսական դպրոցներ ընդունել այն միգրանտ երեխաներին, որոնք ռուսերեն չգիտեն: Փաստաթղթին կողմ է քվեարկել 409 պատգամավոր, դեմ՝ մեկը, ձեռնպահ չի եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագետ, «Միասին» դաշինքի համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Իրանական ավիաշինական ընկերության (HESA) մասնագետների մշակած նոր թեթև տրանսպորտային Simorgh ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է փորձնական թռիչքը, հայտնում է Mehr գործակալությունը:
Գերմանիան աջակցում է Ուկրաինային, քանի որ գերմանական բիզնեսի ներդրումները երկրում հակամարտությունից առաջ և հետո օգուտ կբերեն գերմանական տնտեսությանը:
«Մեր ողբերգությունն այն է, որ Ադրբեջանի համար խնդիրն այդ կետերը պայմանագրում ներառելը չէ. Ադրբեջանը պայմանագրի բանակցություններին զուգահեռ՝ իր համար տարբեր հարցեր է լուծում՝ դեմարկացիայի անվան տակ Հայաստանին պարտադրում է զիջումներ և ստանում այնպիսի դիրքեր, որոնք նոր ագրեսիայի պարագայում իրեն առավելություն են տալու արդեն ՀՀ տարածքի նկատմամբ»:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Այդ մասին հայտնել է Հունգարիայի նախագահությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ազգային անվտանգության շուրջ նոր հուշագիր, որ պետք է որպես ճանապարհային քարտեզ ծառայի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի համար՝ հակազդելու Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի մերձեցմանը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին: