Գերմանիայի ռազմական արտահանումը երեք տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է
2025 թվականի արդյունքներով Գերմանիայի դաշնային կառավարությունը հաստատել է ռազմական տեխնիկայի արտահանման մատակարարումներ՝ 8,4 միլիարդ եվրոյի չափով, ինչը զգալիորեն ցածր է նախորդ երկու տարվա ցուցանիշներից, հայտնում է dpa գործակալությունը։ 2024 թվականին հաստատված մատակարարումների ծավալը կազմել էր 13,3 միլիարդ եվրո, իսկ 2023-ին՝ 12,15 միլիարդ եվրո, տողոկացնում է DW-ն։ Նվազման պատճառը դարձավ Ուկրաինային զենքի մատակարարումների կտրուկ կրճատումը՝ մինչև 1,14 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 8,15 միլիարդի փոխարեն։
Ըստ dpa-ի, կառավարությունում նշել են, որ Կիևին ներկայիս աջակցությունը իրականացվում է նախկինում տրված արտահանման լիցենզիաներով, իսկ «Ուկրաինայի համար նախատեսված միջոցները ուղղվում են երկարաժամկետ նախագծերին»։ Բունդեսթագում հավելել են, որ Ուկրաինան ավելի ու ավելի շատ է ներդրումներ կատարում սեփական ռազմական արտադրության մեջ։
Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը ամենամեծ գումարի չափով հաստատել է Նորվեգիային զենքի մատակարարումները՝ 1,31 միլիարդ եվրո, նշում է dpa-ն։ Այս երկիրը դարձել է գերմանական ռազմական արտահանման ամենախոշոր ստացողը՝ մեծ պատվերների շնորհիվ, որոնք վերաբերում են մարտական տանկերին և սուզանավերին։
