Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա․ Ալի Շամխանի
Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա։ Այս մասին գրել է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին։
«Ցանկացած միջամտություն, որը կեղծ պատրվակով ոտնձգություն կլինի Իրանի անվտանգության դեմ, կբախվի ջախջախիչ պատասխանի։ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ թե արկածախնդիր թվիթների թեմա»,-գրել է նա։
