Բաժիններ՝

Բրազիլիայի նախկին նախագահին վիրահատությունից հետո կրկին տեղափոխել են կալանավայր

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն հինգշաբթի դուրս է գրվել հիվանդանոցից և կրկին տեղափոխվել կալանավայր, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նախկին ղեկավարը սեպտեմբերին դատապարտվեց 27 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հեղաշրջում նախապատրաստելու համար:

Գերագույն դատարանը նախօրեին մերժել է Բոլսոնարուի փաստաբանների խնդրանքը՝ թույլ տալ նախկին նախագահին պատիժը կրել «մարդասիրական տնային կալանքի տակ»:

Բոլսոնարուն, ով 2018-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում դանակահարվել էր որովայնի շրջանում, բազմիցս ենթարկվել է հոսպիտալացման և հարձակման հետ կապված վիրահատությունների:

Անցյալ շաբաթ նախկին նախագահը հոսպիտալացվել էր, փաստաբանների խոսքով, վիրաբուժական միջամտությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031