«ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է աջակցությունը միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառում, փոխըմբռնման ամրապնդումը և մերձեցումը քաղաքակրթությունների միջև, խաղաղության պահպանումն ամբողջ աշխարհում, ինչպես նաև համընդհանուր զարգացման հասնելը
Դե Վաալի կարծիքով՝ ՌԴ-ն ակտիվացնում է ջանքերը՝ ազատվելու Փաշինյանից, որը ցանկանում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։
Միացյալ Նահանգները միջուկային զենք է տեղակայել Լեյքենհիթում սառը պատերազմի ժամանակներում: 2008 թվականին տեղի է ունեցել դրա վերջին դուրսբերումը, որի մասին հայտնի է:
Օրենքի ընդունումը քննադատել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։
Իրանը և «եվրաեռյակի» երկրները հուլիսի 25-ին Ստամբուլում նախատեսում են բանակցություններ վարել Իրան միջուկային ծրագրի շուրջ՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
Ի պատասխան վերջին պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից իր դեմ ուղղված մահափորձի մասին հարցին՝ Իրանի նախագահը պատասխանել է, որ Իսրայելի նպատակն էր սպանել քաղաքական առաջնորդներին ռազմական առաջնորդների սպանությունից հետո, ստեղծել լայնածավալ քաոս և տապալել երկիրն ու համակարգը։
Պատանդների մի մասը դեռ ՀԱՄԱՍ-ի մոտ է։
ՀՀ կառավարությունը արձագանքել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) այսօրվա հրապարակված որոշմանը, ըստ որի՝ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել Ստամբուլում՝ մայիսի 16-ին և հունիսի 2-ին։ 3-րդ փուլը նախատեսված է հուլիսի 23-ի երեկոյան
Մոսկվան ակնկալում է, որ «բանակցային հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։
Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր:
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան, որն ըստ տեղական լրատվամիջոցների՝ շուտով հրաժարական կտա ընտրություններում կրած պարտության պատճառով, ողջունել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը
Արդեն դրանից հրաժարվող էլ չկա, գրեթե բոլորը քննարկում են, թե ով կառավարի ու էլ չեն քննարկում՝ իսկ ինչի համար է դա տրվում եթե դրա դիմաց սպասվելիք Լաչինի միջանցքը այլևս չկա։
Մեծ յոթնյակի երկրների դեսպաններն էլ հայտնել են, որ կցանկանային Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել հակակոռուպցիոն մարմինների վրա ճնշումը։
Եթե շփոթված եք Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ հայ, թուրք և ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարություններից, ապա դուք մենակ չեք։
Թերթի աղբյուրի խոսքով՝ Իշիբան մտադիր է «գլուխ խոնարհել երեք նախկին վարչապետների առջև»:
ԱՄՆ հատուկ բանագնացը երեքշաբթի մեկնում է Մերձավոր Արևելք՝ պատերազմից ավերված Գազայի հատված օգնության «միջանցքի» ստեղծմանն ուղղված բանակցություններ վարելու համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Ինդոնեզիայի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։
Հուլիսի 22-ին Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարական ֆարսը։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես սպասվում է, հինգշաբթի կհանդիպեն՝ փորձելով Սիրիայի հարավում տիրող իրավիճակի առնչությամբ համաձայնության գալ անվտանգության շուրջ, այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Երբ Արցախը հայկական էր ու «ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ»-ն էր շահագործում հանքը, հայաստանյան որոշ բնապահպան ակտիվիստենր շատ անհանգիստ ու մտահոգ էին, բնապահպանական խնդիրների մասին էին ճամարտակում, կոկորդիլոսի արցունքներ էին թափում։
2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 525 մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա արտաքսվածների թվից (363)։
«Նեթանյահուն և նրա չարագործների ցանցը վաղուց գերազանցել են Հիտլերին բարբարոսությամբ։ Նույնիսկ Եվրոպայում Հոլոքոստի ժամանակ նման անմարդկային պատկերներ չեն ի հայտ եկել, ինչպես Գազայում»։ Այս մասին սոցցանցերում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ մոտ ապագայում կարող է այցելել Չինաստան։
Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։
Կոնգրեսի որոշ անդամներ պնդում են Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը, ներառյալ՝ Սենատի երկու կուսակցությունների 85 անդամների համահեղինակած օրինագիծը, որը նախատեսում է 500-տոկոսանոց մաքսատուրք սահմանել այն երկրների համար, որոնք ռուսական նավթ, գազ, ուրան և այլ արտահանվող այլ ապրանքներ են գնում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հայտարարել է, որ Գազայում սովը թակում է բոլոր դռները՝ իրավիճակն անվանելով «զարհուրանքի շոու», հաղորդում է CNN-ը։
«Վեհարանի դեմ այս ծրագրված օպերացիան այդ իշխանությունը չտալու, չզիջելու իր ճանապարհային քարտեզի կետերից ընդամենը մեկն է: Վեհարանի դեմ այս ծրագրվող արշավը երկրում հոգևոր քաոս ստեղծելու խնդիր է լուծում: Նիկոլը քացով օվերտոնի պատուհաններ է, որ բացում է, մենք ընդամենը հետահայաց արձագանքում ենք»: