Բաժիններ՝

Իրանում ցույցերը չեն դադարում. զոհերի և ձերբակալությունների թիվն աճել է

Իրանում ցույցերը չեն դադարում, զոհերի և ձերբակալությունների թիվն աճում է: Ցուցարարները 5-րդ օրն անընդմեջ դուրս են գալիս փողոց:

Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հունվարի 1-ին հաղորդել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն յոթ զոհերի և տասնյակ վիրավորների մասին: Կառավարության հետ կապված լրատվական գործակալությունները դրանում մեղադրել են «ապստամբներին»:

Tasnim-ի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Թեհրանում առնվազն 30 մարդ է ձերբակալվել «հասարակական կարգը խախտելու համար»: Հաղորդվում է նաև այլ շրջաններում ձերբակալությունների մասին, այդ թվում՝ Մալարդայում, Լուրեստան, Չախարմահալ և Բախտիարի Նահանգներում:

Իրանի իշխանությունները չեն հաստատել այս հաղորդումները:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ընդունում է իրանցիների «օրինական պահանջները», միևնույն ժամանակ կոչ արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել տնտեսական դժվարությունները մեղմելու համար:

Սակայն անվտանգության ուժերը խոստացել են կոշտ դիրքորոշում որդեգրել ցուցարարների և նրանց նկատմամբ, ովքեր իրավիճակն «օգտագործում են» քաոս ստեղծելու համար:

Ցույցերը սկիզբ են առել Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս