Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են տոներին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ամանորյա տոներին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ:

Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան հարվածել է Խերսոնի ռուսական կողմից գրավված հատվածում գտնվող հյուրանոցին, որի հետևանքով, ըստ հաղորդման, 24 մարդ է զոհվել: Կիևը հայտարարում է, որ ևս մեկ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել իր էներգամատակարարման վրա:

«Նոր տարում Ռուսաստանը միտումնավոր պատերազմ է սանձազերծում։ Գիշերը Ուկրաինայի տարածքով արձակվել է ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարք»,- Տելեգրամում գրել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ թիրախ են դարձել Ուկրաինայի յոթ շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է, որ երկաթուղային օբյեկտները հարձակման են ենթարկվել երեք մարզերում:

Ուկրաինական զինված ուժերի պնդմամբ՝ իրենք հարվածներ են հասցրել բացառապես ռազմական և էներգետիկ օբյեկտներին:

Զելենսկին ասել է, որ տոնական օրերին Ռուսաստանի հարձակումները ցույց են տալիս որ Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման ձգձգումներ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, շեշտել է, որ ուկրաինական կողմի հարվածները ուղղված են եղել «ուշադրությունը շեղել ճակատում ուկրաինացի զինվորականների անհաջողություններից»:

Շուտով լրանում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման 4-րդ տարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս