Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է։
«Եթե նույնիսկ մարդիկ 2018 թվի չափ փողոց դուրս գան, սրանք լիքը կորցնելու բան ունեն… Տեսեք՝ մենք 3 նախագահ ունենք, երկուսը հրաժարական են տվել, փաստացի հաղթած պետության նախագահ են երկուսն էլ, հիմա, սա կորցնելու բան ունի, ինքը գիտի՝ ինչքան օրենք են խախտել, ինչեր են արել՝ սկսած պառլամենտը շրջափակելուց, բռնաճնշումներ իրականացնելուց, մարդկանց ամիսներով բանտերում են պահում, օրինակ՝ Արմեն Աշոտյանին, այդ ամենը մի կողմ, վերջում էլ՝ Արցախի կորուստը»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախձիեն ասել է՝ հասարակության շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահությանն ընդամենը երկու ուրբաթ է մնացել:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։
Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռը նոյեմբերի 8–ին մի քանի անգամ ժայթքել է՝ առաջացնելով հրաբխային մոխիր, որը բարձրացել է մինչև 10 կմ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանն է։
Ըստ Բնական աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի (AFAD) կայքի տեղեկության 17:04-ին Էլյազիգում 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում է գրանցվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան է նշանակել ԱՄՆ-ում ծնված Յեչիել Լեյթերին: Այս մասին հայտնում է Reuters–ը:
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ադրբեջանում այսօր նշում են 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, հատկապես առանձնացվում է Շուշիի գրավումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել իր ժողովրդին, դրան ավելի ուշ կանդրադառնանք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) համանախագահ Թունջեր Բաքըրհանի նկատմամբ։
Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։
Մինչ Վրաստանում և Միացյալ Նահանգներում ընտրական գործընթացները կմեկնարկեին, քաղաքագիտական ու փորձագիտական դաշտում պնդում էին՝ դրանք տոտալ ազդեցություն են ունենալու նաև Հայաստանի քաղաքական իրողությունների վրա։
Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում անցկացված «Brand Week» միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով մեկնել էր Թուրքիա։
Եթե նախկինում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մտադիր էր բանակցել ԱՄՆ ռեժիմի հետ, ապա Թրամփի վարչակազմի հետ երբեք բանակցություններ չեն լինի։ Ուստի մենք չենք բանակցություններ չենք վարում, և դա արգելված է։
Ռուսաստանի Դաշնությունից ցորենի և մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ) արտահանման մաքսատուրքը 2024 թ. նոյեմբերի 13-ից կբարձրացվի մինչև 2569,2 ռուբլի՝ ներկայում գործող մեկ տոննայի դիմաց 2517 ռուբլի դրույքաչափի փոխարեն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տվյալները:
Նա շեշտեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբից մինչև վերջին օրն Արցախում է եղել և ամեն ինչ ասում է՝ որպես ականատես։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները կատարեցին հանցագործություն, չպատժվեցին ու ավելի անբռնազբոս դարձան, թույլ տված սխալները կրկնապատկեցին, բացահայտեցին իրենց նպատակները, որի արդյունքում Արցախն ամբողջովին հանձնեցին թշնամուն։
Լիտվայի մաքսատունը, կիրառելով ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, կուժեղացնի ԵՄ-ից արտահանման հսկողությունը և կսկսի ֆիզիկապես ստուգել երկակի նշանակության ապրանքները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Ներկայումս «որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանը որպես «խաղաղության աղավնի»ներկայացնել»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննադատության ենթարկելով Արևմուտքին՝ Հայաստանի հետ հարաբերությունների և իբրև թե ՀՀ-ին աջակցելու համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զրուցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մասնավորապես՝ Ուկրաինայի պաշտպանության մասին։ Այս մասին նա գրել է X-ում։
Առաքելության շրջանակներում արդեն վերապատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 63 000 զինվոր։
Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ դեռևս որոշում չունեն՝ նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին մասնակցության վերաբերյալ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կձգտի վերականգնել սերտ համագործակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ առճակատման հարցում նրա աջակցությունը ստանալու համար։ Այս կարծիքն արտահայտված է Politico եվրոպական հրատարակության հրապարակած նյութում։
«Վալդայ» ակումբի նիստում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի և Նովոռոսիայի բնակիչները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ունեն ինքնորոշման իրավունք։
Շմիհալը պարզաբանել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի պատերազմական պայմաններում պետական կառույցների աշխատանքի ուժեղացմանը, քաղաքացիներին պետական առանցքային ծառայություններն ամբողջությամբ մատուցելուն։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կարող է ավելացվել։
Վլադիմիր Զելենսկին կփորձի մոտեցնել դիրքորոշումներն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մինչև նա պաշտոնապես ստանձնի պաշտոնը՝ 2025 թվականի հունվարին
ԱՄՆ-ի որոշ նահանգներում սևամորթ ամերիկացիները նախագահական ընտրություններից հետո ռասիստական տեքստային հաղորդագրություններ են ստացել, որոնց կազմողները սպառնում էին նրանց ստրկության տանել՝ պլանտացիաներում աշխատելու համար: Հետաքննությունների դաշնային բյուրոն և նահանգի իշխանությունները հետաքննություն են անցկացնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Հանրապետականի նոր վարչակազմի օրոք չի վերադառնա Սպիտակ տուն։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։