Փաստացի, ի՞նչ է ասում Հայաստանի վարչապետը: Գանք վերջից: Նա ասում է, որ՝ «ըստ ամենայնի լինելու է» սահմանադրական հանրաքվե, Սահմանադրության փոփոխություն:
Եվրոպական միությունը պլանավորում է զգալիորեն ավելացնել ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները:
Կիևը կարող է որոշ ժամանակով ճանաչել Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը ուկրաինական օկուպացված տարածքների նկատմամբ, բայց դե յուրե չի համաձայնի դրա հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:
Բելառուսը պատրաստվում է ավելացնել հրթիռների արտադրությունը, այդ թվում՝ դիտարկում է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը միջուկային մարտագլխիկներով համալրելու հնարավորությունը, հայտարարել է Պետական անվտանգության խորհրդի ղեկավարը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նույնիսկ եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի հրադադարի համաձայնագրին, իրենք, միևնույն է, կգրավեն Գազան։
Անվտանգության երաշխիքների շրջանակներում ֆինն զինվորականներին Ուկրաինա ուղարկելը չի բացառվում, բայց դա շատ լուրջ հարց է, որը հավասարակշռված գնահատական է պահանջում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև ընթացիկ տարվա վերջը կմեկնի Հնդկաստան. պլանավորվում է փաստաթղթերի լուրջ փաթեթ պատրաստել ռուս-հնդկական գագաթնաժողովի համար:
Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում ղրղզական բանկերի դեմ ոչ թե այն պատճառով, որ նրանք ինչ-որ սխալ բան են արել, այլ միայն նախկին խորհրդային հանրապետության զարգացումը դանդաղեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը «Քաբար» պետական գործակալությանը տված հարցազրույցում։
Ռուսաստանը և Հնդկաստանը պահպանում են բարձր մակարդակի հարաբերություններ պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ի թիվս այնլնի քննելրով նաև հայ-ադրբեջանական կարգավորումը և Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են ամենաբարձր մակարդակով քննարկում, լավ նախապատրաստվեն։
Ֆրանսիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել՝ Փարիզի ու Բաքվի միջև ակնհայտ դիվանագիտական տարաձայնություններից հետո։
Թուրքիայի նավահանգստների ղեկավարման մարմինները հայտարարություն են տարածել նավահանգիստ մտնող նավերի փաստաթղթավորման փոփոխությունների վերաբերյալ։ Մասնավորապես նշում է, որ նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել և կշեշտվի, որ նավի օպերատորը որևէ կապ չունի Իսրայելի հետ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ, որոնք Կանադայի, Ֆրանսիայի, Ֆիջիի և Սենեգալի քաղաքացիներ են:
Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի որոշումը Լատինական Ամերիկայում զինված ուժերի տեղակայման վերաբերյալ:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ պատրաստ է խաղաղապահ առաքելության շրջանակում զորք ուղարկել Ուկրաինա։ «Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այնքանով, որքանով թույլ է տալիս Սեյմի մանդատը՝ ինչպես խաղաղապահ ուժեր ուղարկելով, այնպես էլ մեր ռազմական տեխնիկան տրամադրելով։ Լիտվայի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը, հավանաբար, քանակական առումով էականորեն չի տարբերվի այն բանից, ինչ մենք արել ենք Աֆղանստանում», – […]
Ռուսաստանի Դաշնությունը լիովին մերժում է Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները, եթե դրանք կառուցված լինեն Ռուսաստանի մեկուսացման և նրա հետ առճակատման տրամաբանության վրա։
«Նախ՝ Չինաստանը մեզ չօգնեց դադարեցնել այս պատերազմը հենց սկզբից։ Երկրորդ՝ Չինաստանն օգնեց Ռուսաստանին՝ բացելով անօդաչու թռչող սարքերի շուկան»:
«Մենք ամբողջությամբ արդիականացնում ենք Նախիջևանի երկաթուղին»:
Թուրքիայում վաղվանից կմեկնարկի Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը, հայտարարել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Լուկաշենկոն մաղթել է Գարեգին Երկրորդին քաջառողջություն և նորանոր հաջողություններ նրա ազնիվ հոգևորական ծառայության մեջ։
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։
«Եթե Ուկրաինայում խաղաղապահ զորքեր տեղակայվեն, Չեխիան պետք է մասնակցի դրանց, քանի որ խաղաղության գործընթացի ակտիվ մասնակից է»:
«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած երկու մարդու մահ։ Դրանով իսկ սովից մահացածների թիվը հասնում է 271-ի, այդ թվում՝ 112 երեխաներ»:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին քննադատել է Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագրերը։
88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դատավոր Ֆրենկ Կապրիոն, ով հայտնի է իր հուզիչ ելույթներով:
Նրա աջակցությամբ նաև Ուկրաինա է տեղափոխվել հաշմանդամություն ունեցող մի չափահաս։
2025 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում, Ղրղզստանում և Տաջիկստանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնում անվտանգության ապահովման միջոցառումները արդյունավետություն են ցույց տվել, ինչպես նաև Մեքսիկայի հետ սահմանը անօրինական միգրանտների հոսքից պաշտպանելու միջոցառումները: