Իսրայելցի 4 պատանդների մարմինների դիմաց մի քանի հարյուր պաղեստինցիների՝ իսրայելական բանտերից ազատ արձակումից հետո ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։
1988 թվականի այս օրերին Արցախյան շարժումը խեղդելու նպատակով՝ Սումգայիթում (Ադրբեջան) սկսվեցին հայկական եռօրյա ծրագրված ջարդերը (փետրվարի 27-29-ը), իսկ հետո ադրբեջանական իշխանություններն ընտրեցին այլ թիրախներ՝ Գանձակ, Բաքու, Մարաղա և այլն:
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և ցրել ՔԱԿ-ը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթյալների զանգվածային արտաքսում է նախապատրաստում, Սպիտակ տունը նախատեսում է այդ նպատակի համար կիրառել «Օտարերկրյա թշնամիների մասին» 1798 թվականի օրենքը(Alien Enemies Act)։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ՀՀ-ի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
Երեքուկես ամսվա դադարից հետո Ադրբեջանն արձագանքել է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի հետ կապված ՀՀ իշխանությունների առաջարկներին։
Ֆենտանիլով գերդոզավորումը մահացության հիմնական պատճառներից մեկն է ԱՄՆ-ի երիտասարդների շրջանում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ աշխատանքից ազատված աշխատակիցներն ու մի խումբ ակտիվիստներ յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի գրասենյակի շենքում։ Նրանք, ի նշան USAID-ի գործունեության սահմանափակման դեմ բողոքի, պառկել են գետնին, ոստիկանությունը պառկած վիճակում բողոքողներից 20-ին բերման է ենթարկել, հայտնում է Guardian պարբերականը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, այցելելով ԱՄՆ, մեղադրել է Թուրքիային և Իրանին Լիբանանի «Հեզբոլլահ» շարժմանը ֆինանսական աջակցություն տրամադրելու մեջ՝ Լիբանանում երկու ամիս տևած զինված բախումներից հետո։
Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` պահանջելով Նիկոլ Փաշինյանից դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։
Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց և իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամ։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
Հատկանշական է, որ Իրաքը զրահատեխնիկա էր տեղակայել իրաք-սիրիական սահմանի երկայնքով 2024 թ․ դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո:
Լեկոռնյուն նաև չի բացառել, որ Ֆրանսիան կարող է օգտագործել միջուկային զսպման ուժերը՝ ԵՄ այլ երկրների պաշտպանության համար։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Ստամբուլում բանակցությունների հերթական փուլն են անցկացնում․ #ՈՒՂԻՂ
Նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է, որ Փարիզը նույնպես մասնակցի ԱՄՆ-ի և ուկրաինացիների քննարկումներին։
ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը խոսեց հայ-թուրքական սահմանի հարցում հայկական կողմի տեխնիկական պատրաստվածության մասին։
2024 թվականի դեկտեմբերին Պենտագոնն, ի վերջո, հայտնել էր ԱՄՆ Տիեզերական ուժերի ռազմակայանից ոչ միջուկային հիպերձայնային հրթիռի հաջող թեստային արձակման մասին:
Զրույցի ընթացքում Լիտվայի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Լիտվայի պատրաստակամությունը՝ կիսելու փորձը տնտեսության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման, սահմանների կառավարման ռազմավարության մշակման և սահմանների պաշտպանության արդյունավետ աշխատանքի ապահովման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման և այլ ռազմավարական ոլորտներում։
Մարտի 6-ին պետք է կայանա ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որում կքննարկվեն Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև Եվրամիության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Իգոր Տիտովը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ Բրիտանիայի պատասխանը Արամ Սարգսյանին. Այն հարցին, թե, խզելով կապերը Ռուսաստանի հետ, ինչպես պետք է կառուցենք մեր տնտեսական համակարգը եւ հարաբերությունները Արեւմուտքի հետ, «արեւմտամետների» գլխավոր առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է կոնկրետ պատասխաններ տալ։ Ի թիվս այլ առաջարկների նա գրել է. «Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, […]
Հասկանալի է, որ միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է, սակայն ամբողջովին ադրբեջանական հանցավոր կամայականություններն անտեսելու դեպքում, առնվազն դժվար է լինելու հետագայում հաղթահարել ստեղծված խութերը։
Հերթական խորհրդարանական ընտրություններն Ավստրիայում կայացել են 2024 թ. սեպտեմբերի 29-ին։
Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը Իսլամական Հանրապետության նավթի վաճառքի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Մոսկվան գտնում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցել են Մոսկվայի վերահսկողության տակ, Ռուսաստանի անբաժանելի մասն են։
Եվրոպական երկրները ձգտում են ամրապնդել իրենց հավաքական պաշտպանությունը, քանի որ Թրամփը փոխում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը: