Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրականապես դեմ է հանդես գալիս Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը Եվրամիությանը, բայց հնարավոր է համարում, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։
«Ես արդեն խոսել եմ նախագահի պաշտոնակատար Իլիե Բոլոժանի հետ, և սա այն որոշումն է, որի մասին նա կհայտարարի մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում», – նշել է Չոլակուն։
Իրանն ամրապնդում է երկրի պաշտպանունակությունն՝ ի պատասխան Իսրայելի մշտական ռազմական սպառնալիքների և դա տրամաբանական է համարում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նման հավակնություն ունեցող որևէ ուժից կամ ուժերից ժողովուրդն իրավասու է այսօրվանից արդեն պահանջելու հետևողական պայքար՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը զոհ գնացած և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ha8ce8wv բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոչ է արել չընդունել Ուկրաինայում խաղաղության հաստատման որևէ գործարք, որը «պարգև» կլինի ՌԴ-ի և նրա դաշնակիցների համար: Այս մասին գրում է CNN-ը:
Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդին) ևս անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զենքերը վայր դնելու ուղերձին:
Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացել էր փակ հանդիպում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Այդ մասին, ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան վարչության ղեկավար, դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը գլխավրում էր ՌԴ-ի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Սոնատա Կուլտերը։
«Կառուցողական քննարկումների ընթացքում երկու կողմերը որոշել են կոնկրետ նախնական քայլերն այս բնագավառներում՝ երկկողմ ներկայացուցչությունների գործունեությունը կայունացնելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սումգայիթի ոճրագործությունը սկսվեց 1988թ. փետրվարի 26-ի երեկոյան ու հենց միանգամից ուղեկցվեց սպանություններով, հայերին կենդանի վիճակում այրելով ու անդամալույծ անելով, նրանց տներն ու անձնական իրերն ավերելով:
Թուրքիայում բնակվող և սոցցանցերում իրեն պետականամետ մարդ որակող Ունալ Ջանբեյ անունով անձը թուրքական մամուլում ամենաշրջանառվող լուրերի հեղինակն է դարձել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսօր Բակո Սահակյանը գտնվում է Բաքվում, որ մենք կարողանանք գտնվենք այստեղ. Արմեն Պետրոսյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արմատապես կրճատել Պետքարտուղարության կազմը, որի արդյունքում այն կունենա ավելի քիչ դիվանագետներ, ավելի փոքր թվով դեսպանատներ և ավելի նեղ լիազորություններ։ Այս մասին հայտնում է POLITICO-ն:
Իրանի խորհրդարանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
«Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է հայրենասերներից, իսկ Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս հայրենակիցները հայրենասերներ են։ Այդ ինչ հրեշ պետք է լինես, որ թողնես մարդը Բաքվում տանջվի, մտածելով, թե հետագայում ինքը կարող է քաղաքական ամբիցիա ունենալ կամ չունենալ։ Դա ինձ համար անընկալելի է»։
Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ցեղասպանությունների ճանաչման միջազգայնացման գործընթացը, որը Հայաստանը մի քանի տասնամյակ տարել է, գործող իշխանությունների օրոք անտեսվում է:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հավերժ մտել են պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործություն։ Հանցագործություն, որն ունի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի չափանիշներին լիովին համապատասխանող հստակ իրավական գնահատական։ Դա իրոք ցեղասպանություն էր, որն անխոչընդոտ ու անպատիժ երեք օր շարունակ տեղի էր ունենում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթում։
«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն»,- գրել է նա։
#ՀԻՄԱ. Հրատապ հավաք ԱԳՆ-ի մոտ` Բաքվում ապօրինի պահվող պատանդների վերադարձի պահանջով. #ՈւՂԻՂ
#ՀԻՄԱ. ՑԵՂԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ’ ՓՈԽՎԵԼ. ԲԱՔՎԻ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ. #ՈՒՂԻՂ
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հուքսը CNN-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) ուղերձին:
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հզոր հարվածային ներուժի ապահովումը կամրապնդի զսպումը
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ կազմվել է առանցքային և փոքր «թրիգերների» ցուցակ, պատրաստվել է դրանց վերացման ճանապարհային քարտեզ։
Հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը պատրաստ է և հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից։
Ավելի վաղ Օվալաձև աշխատասենյակում Սթարմերի հետ միասին լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ ղեկավարին հարց էին ուղղել՝ արդյոք նա կարող է վստահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մոսկվայում կանխվել է Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ ահաբեկչությունը, որը ծրագրում էին ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
Իրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից, սակայն չի պատրաստվում դրանք վարել իր համար ոչ շահավետ պայմաններով։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։