ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի մի շարք դաշնակիցներ պատրաստ են զորք մտցնել Գազայի հատված, եթե ՀԱՄԱՍ շարժումը խախտի խաղաղության համաձայնագրի պայմանները: Նա այդ մասին գրել է իր «Truth Social» սոցցանցում։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Վարշավան չի երաշխավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգ թռիչքը՝ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Բուդապեշտում հանդիպելու համար, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Ուկրաինայի տարածքային զիջումների վերաբերյալ բանակցությունները կարող է վարել միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բացի այն, որ իշխանությունը միտումնավոր հետևողականություն չդրսևորեց և զեկույցը սահմանված ժամկետներում չնախապատրաստվեց և ըստ այդմ էլ ԱԺ լիագումար նիստ չմտավ, այդ փաստաթղթի ծանոթությունը ցույց է տալիս, որ մեղադրանքների, լուտանքների այն փայաբաժինը, որը տարբեր ուղղություններով ցրվում էր, կա՛մ զեկույցում տեղ չեն գտել, կա՛մ դրանց մասին խիստ հպանցիկ ու վերապահումով է անդրադարձ կատարվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի կարգավորման պլանի իրականացումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։
Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաև մասնակցել է Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկման։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել է շարունակել հեռախոսային շփումները։
«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Արևելքի և Եվրոպայի միջև տարանցիկ և լոգիստիկ կապերի զարգացման համար, հայտարարել է Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույան հաղորդում է Report-ին։
Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի առաջխաղացման և ամրապնդման ջանքերի շրջանակներում։
2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ներկայացել է ազատազրկման վայր, որտեղ կանցկացնի 5 տարի․ գրում է BBC-ն։
Ֆրանսիայի ոստիկանությունը, որը դեռ որոնում է Փարիզի Լուվրից թանկարժեք իրեր գողացողներին, հավանաբար, չի կարողանա դրանք վերադարձնել թանգարան, քանի որ զարդերը կարող են արագ մասերի բաժանվել ու վաճառվել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ առանձին նամակներ է ուղարկել ԵՄ բոլոր երկրների արտգործնախարարներին, հաղորդում է «Սովա Նյուզ»-ը։
Եվրոպայի երկրները և Ուկրաինան համաձայն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշման հետ, որ ՌԴ-ն և Ուկրաինան պետք է դադարեցնեն մարտերը և բանակցություններ սկսեն՝ հենվելով ներկայիս շփման գծի վրա։
Այս օրերին Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներից ստացել և շարունակում է ստանալ ցավակցական հեռագրեր և նամակներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Տոնոյանը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների՝ Բուդապեշտում նախատեսված բանակցությունները հետաձգվել են։
Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ:
Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է։
Ես և Մարկո Ռուբիոն բավականին մանրամասն հեռախոսազրույց ենք ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման շուրջ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 20-ին ավարտել է քաղցկեղի ճառագայթային թերապիան. այս մասին հայտնել է CBS-ը՝ հղում անելով նախկին նախագահի մամուլի խոսնակ Քելի Սկալիին։
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին աշ-Շուրայի խորհրդում իր ամենամյա ելույթում դատապարտել է «հրադադարի շարունակական խախտումները» Գազայում։
TRIPP նախագիծն անպայման կիրականացվի․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Բուդապեշտ, որտեղ վերջինս պլանավորում է շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է միանա Թուրքիային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին:
Մոսկվայում իր տան մոտ սպանվել է հայտնի կինոօպերատոր և ռեժիսոր Սերգեյ Պոլիտիկը։ Տեղեկությունը հայտնել է պրոդյուսեր Վլադիմիրի Ստուկանով։
ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը վաղաժամ է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը, հայտարարել է Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում։