Թուրքիայում գիշերակացների 21%-ը Գերմանիայից է

Թուրքիայի տուրիզմի ոլորտում Գերմանիան շարունակում է մնալ առանցքային շուկա։ «Turizmdatabank» հարթակի վերլուծության համաձայն՝ 2025 թվականին Գերմանիայից Թուրքիա է ժամանել շուրջ 13․5 մլն այցելու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանցից 6․74 մլն եղել են Գերմանիայի քաղաքացիներ, իսկ 6․78 մլն՝ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ։ Սակայն հաշվի առնելով, որ սփյուռքի թուրքերն միջինում տարեկան 1․5–2 անգամ են մուտք գործում երկիր, իրական այցելուների թիվը գնահատվում է շուրջ 3․7–4․5 միլիոն մարդ։

2025 թ․ տվյալներով՝ Գերմանիայի հետ կապվող այցելուները իրականացրել են ընդհանուր առմամբ 135․4 միլիոն գիշերակաց, ինչը կազմում է Թուրքիայի ընդհանուր գիշերակացների 21․3%-ը։ Այլ կերպ ասած՝ երկրում յուրաքանչյուր 5 գիշերակացից 1-ը Գերմանիայի հետ կապ ունի։

Վերլուծության համաձայն՝ գերմանական շուկան առանձնանում է ոչ միայն ծավալով, այլև ծախսերի մակարդակով։ Գերմանացի այցելուները մեկ գիշերվա հաշվով միջինում ավելի բարձր եկամուտ են ապահովում, քան ռուսական կամ բրիտանական շուկաներից ժամանողները։ Վերջին երեք տարիներին գերմանական շուկայից ստացված ընդհանուր եկամուտը աճել է շուրջ 35%-ով։

Տեսանյութեր

Լրահոս