Բաժիններ՝

Ozon-ը հայտարարություն է տարածել

Ռուսաստան ապրանքների ներմուծման մաքսային ձևակերպման փոփոխությունների պատճառով Հայաստանից ապրանքների առաքման հետ կապված ժամանակավոր դժվարություններ են առաջացել։

Որպեսզի գնորդները երկարատև առաքման պատճառով չչեղարկեն պատվերները, մենք որոշ ժամանակով թաքցրել ենք այդ ապրանքների քարտերը ՌԴ-ում գտնվող գնորդների համար։

Միաժամանակ, Ozon-ի ռուսաստանյան պահեստներում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները վաճառվում են առանց սահմանափակումների։ Նույն կերպ՝ ամբողջ ծավալով շարունակվում են վաճառքները Հայաստանի ներսում. գնորդները տեսնում են տեղական վաճառողների բոլոր ապրանքները և կարող են դրանք պատվիրել սովորականի պես։

Մենք արդեն աշխատում ենք լոգիստիկ շղթաների վերականգնման ուղղությամբ և մոտ ժամանակներս նախատեսում ենք վերադարձնել ժամանակավորապես անհասանելի դարձած ապրանքները։

Ozon-ի մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031