
Վոլգոգրադում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով հայ երիտասարդ է տուժել

Վոլգոգրադի շրջանի Տրակտորոզավոդսկի շրջանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Զանգվածային ծեծկռտուքի պատճառը եղել է մի քանի մասնակցի միջև ծագած կոնֆլիկտը: Ծեծի նախօերին երիտասարդները հանդիպել էին այգում ու նրանց միջև լեզվակռիվ էր տեղի ունեցել, հայտնում է LifeNews-ը:
«Ընկերներով զբոսնում էինք այգում, մեր դիմաց դուրս եկավ 3 անծանոթ, որոնցից մեկը խմած էր: Նա հրեց մեզնից մեկին ու փորձեց կռիվ հրահրել»,- պատմել է կռվի մասնակիցներից մեկը:
Հաջորդ օրը տեղացիները շարունակել են հարաբերությունները պարզել սոցցանցում, ապա պայմանավորվել հանդիպել: Զանգվածային կռվին կողմերից մեկը ժամանել է 11, մյուսը՝ 30 հոգուց բաղկացած խմբով: Ոմանք զինված են եղել նաև փայտերով:
Կոնֆլիկտի հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
LifeNews-ը հրապարակել է տուժածների ցանկը, որոնց թվում նա նաև 19-ամյա հայ երիտասարդ՝ Գևորգ Ղազարյան անունով:
https://www.youtube.com/watch?v=O97X1MNyyX0