ԱՄՆ Higgins կործանիչը էլեկտրական համակարգի անսարքության պատճառով մնացել է առանց հոսանքի

USS Higgins կործանիչի էլեկտրական համակարգի անսարքությունը հանգեցրել է նրան, որ նավն ապրիլի վերջին ամբողջությամբ մնացել է առանց հոսանքի։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մեթյու Քոմերը։

«2026 թվականի ապրիլի 28-ին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պլանային գործողություններ իրականացնելիս Arleigh Burke դասի USS Higgins կործանիչը հայտնել է էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում տեխնիկական անսարքության մասին»,- նշվել է հաղորդագրության մեջ։ «USS Higgins-ում ամբողջ նավում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման անջատում, ինչը հանգեցրել է շարժիչ ուժի կորստի»։

Հայտարարության համաձայն՝ նավում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։ Նշվում է, որ խափանումը «կարող էր ուղեկցվել բոցով և ծխով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031