
«Ռուսաստանի ու ԱՊՀ-ի մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը

«Ռուսաստանի ու ԱՊՀ-ի մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը:
«Լավագույն ուսուցչի» կոչումը վերջինիս շնորհվել է ուսուցիչների համար նախատեսված միջազգային «Профи-Край» օլիմպիադայի արդյունքներով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Երևանում՝ Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնում, հայտնում է arm.rs.gov.ru-ն:
Օլիմպիադայի կազմակերպիչներից է «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը»:
2015թ. «Профи-Край» օլիմպիադային մասնակցել է գրեթե 7 հազար ուսուցիչ Ռուսաստանի 78 շրջանից, ԱՊՀ տարածքից:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլերին (մաթեմատիկայից, անգլերենից, ինֆորմատիկայից ու քիմիայից) մասնակցել են Հայաստանի 22 դպրոցների ուսուցիչներ:
carmen ghukasyan