Ֆրանսիական Կալեում ավելի քան 1200 ոստիկան և իրավապաշտպան մարմինների աշխատակիցներ են մասնակցում անօրինական ներգաղթյալների փամբարի փակմանը, որը հայտնի է որպես «Ջունգլի»։
Բրիտանական Chatham house վերլուծական կենտրոնի «Ռուսաստան և Եվրասիա» բաժնի գիտական աշխատակից Ջոն Լաֆը (John Lough) իր «Պատժամիջոցները կարող են ի հայտ բերել Պուտինի արտաքին քաղաքականությունում առկա հակասությունները» հոդվածում (Sanctions Can Expose Putin’s Foreign Policy Contradictions) գրում է, որ Մոսկվայի գործողությունները Սիրիայում խստացնում են Եվրամիության դիրքորոշումը՝ Ուկրաինայի հարցի շուրջ։
«Ես չեմ ուզում վերադառնալ անցյալի փորձին։ Իհարկե, տարբեր փորձառություններ են եղել, ինչպես գիտեք, մենք շատ խիստ մեթոդաբանություն ունենք, որով գնահատում ենք, թե ինչպես են մեր տրամադրած գումարները ծախսվում, բծախնդիր կերպով վերլուծվում են, և գումարը, որ մենք տրամադրում ենք այստեղ՝ Հայաստանում, հիմնված է շատ քննադատական վերլուծությունների վրա, մասնավորապես՝ նպատակների իրագործման»,- ասաց Սվիտալսկին՝ շարունակելով, որ երբեմն համաձայն չեն լինում հայ գործընկերների հետ, երբեմն համաձայնում են։
Ռուսաստանը մի շարք անհավասարաչափ բնույթի միջոցառումներ է նախապատրաստել ԱՄՆ պատժամիջոների հնարավոր խստացման պարագայում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ТАСС-ը։
Մալթայի օդանավակայանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի կործանման պահը հայտնվել է տեսանյութում, որը Facebook-ում զետեղել է օգտատեր Լորան Ացոպարդին:
Ինչ-որ պահի նրանք դադարել են կապ հաստատել հարազատների հետ, որոնք խուճապ են բարձրացրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, չի նպաստում ոչ հումանիտար դադարներին, ոչ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մալթայում հոկտեմբերի 24-ի առավոտյան կործանված ինքնաթիռում ԵՄ-ի պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության (ԵԱՔԾ) պաշտոնական ներկայացուցիչը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հանդես է գալիս այնպիսի դաշինք ստեղծելու օգտին, որի մեջ կմտնեին ՕՊԷՔ-ը եւ նավթ արտադրող մյուս երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ «աշխարհի ամենաազդեցիկ նավթընկերությունները», տեղեկացնում է Bloomberg-ը:
«Այժմ կենտրոնացումն առևտրի և ներդրումների բաղադրիչի վրա է։ Համաձայնագրի քաղաքական գլուխները մեծապես բանակցվել են կամ բանակցվել էին, և քաղաքական մասը քիչ թե շատ տեսանելի է, ոլորտային համագործակցությունը քննարկվել է, առաջընթացը զգալի է եղել, այժմ ուշադրությունը տեղափոխվում է առևտրին և ներդրումներին»։
Իրաքի ռազմական հրամանատարությունը հերքում է Թուրքիայի մասնակցությունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողություններին, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով բանակի ներկայացուցիչների հայտարարությանը։
Հնգամյա հակամենաշնորհային հետաքննությունից հետո Բրյուսելը պատրաստվում է ստորագրել նախագծային համաձայնագիր «Գազպրոմի» հետ, գրում է Financial Times-ը։
«Մենք կարծում ենք, որ սա փոխշահավետ իրավիճակի դասական օրինակ է։ Որքան հաջողակ լինի ՀՀ տնտեսությունն, այնքան ավելի լավ կլինի Եվրոպական միության շահերի համար»,- ընդգծեց դեսպան Սվիտալսկին։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները նախազգուշացնող հայտարարություն էր արել` հայտնելով Ստամբուլում հնարավոր ահաբեկչության կամ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հնարավորության մասին:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը խոստացել է բելառուսական պատվիրակության հետ քննարկել հանրապետության նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։
Հայտնի է դարձել, որ Մալթայում աղետի ենթարկված թեթևշարժիչանի ինքնաթիռում ենթադրաբար գտնվել է ԵՄ 5 պաշտոնյա, հայտնում է Times of Malta թերթը։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք կուսակցություն: Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, հայտնում է TASS-ը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Բաքվում գործողություն է իրականացվել թուրք ընդդիմադիրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Փալմ-Սփրինգս հանգստավայրից ոչ հեռու, զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մահացել է 13 մարդ, մոտ 30-ը հոսպիտալացվել է։ Նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է BBC-ն։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է իր կնոջ՝ Սանդրա Ռուլովսի որոշումը, որը հրաժարվել է մասնակցել Զուգդիդիի շրջանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, որտեղ նա ներկայացում էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ անդամների առաջ ծառացած նոր մարտահրավերների մասին։
Մալթայից թռիչք իրականացրած թեթև մարդատար օդանավը, որը տեղափոխում էր Եվրամիության ներկայացուցիչներին, կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 23-ին մի քանի անհայտ անձ է ներթափանցել Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Կրծանիսի ուսումնական կենտրոն։
Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը, որը նախատեսում է խորհրդարանական հանրապետության անցում կառավարման նախագահական ձևի և որը մշակվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, մոտ ապագայում կմտցվի երկրի խորհրդարան, հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը կուսակցական ղեկավարության երկօրյա հանդիպումից հետո։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
Թուրքական զորքերի ներխուժումը Սիրիայի տարածք ակնհայտ ագրեսիա է, որի դեմ սիրիական բանակը պայքարելու է բոլոր հասանելի միջոցներով, ասվում է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երկու զարմիկներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի աջակցությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարում։
Ադրբեջանում նոյեմբերի 22-ին մասնավորեցվելու է ևս 78 պետական ձեռնարկություն և օբյեկտ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Գույքի հարցերով պետական կոմիտեին։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակցին՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է «անհաջողակ»՝ քննադատելով նրա այն հայտարարությունը, թե ինքը կարող է պարտության դեպքում չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։