ԵՄ-ում խոսել են Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկելու մասին
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը խոստացել է բելառուսական պատվիրակության հետ քննարկել հանրապետության նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Բացի այդ՝ Բելառուսի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են Մինսկի բանակցությունների մասին՝ «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցության մասին։
Բելառուսական իշխանությունների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել էին Բելառուսի և Եվրոպայի հարաբերությունների վատացումից հետո՝ 1994թ. Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության գալով։
Բելառուսի մի շարք ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել։
Հարաբերությունների ջերմացումն սկսվել է 2008 թվականից։