Շտայնմայերը նախազգուշացրել է ԵՄ-ի փլուզման մասին
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ անդամների առաջ ծառացած նոր մարտահրավերների մասին։
««Հավերժ խաղաղություն մայրցամաքում» և «Եվրոպան չունի այլընտրանքներ» կարգախոսներն արդեն պարզապես քննադատության չեն դիմանում»,- հայտարարել է Շտայնմայերը։
«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա ուղևորվող փախստականների ալիքը և բրիտանական հանրաքվեից առաջացած շոկը Եվրոպային մղեցին ուժեղ տուրբուլենտության գոտի»,- նշել է Շտայնմայերը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ավելի շատ թվով ԵՄ անդամ երկրներ են քննադատում Բրյուսելի քաղաքականությունը։
«Անգամ Եվրոպայի ամենահավատարիմ կողմնակիցներն են ներկայումս տեսնում, որ մենք պետք է նորից համոզենք մարդկանց։ Եթե մենք չիմանանք, թե ինչպես գնահատենք ԵՄ-ն, այն կփլուզվի»,- ընդգծել է նա։