Բաժիններ՝

Վրաստանի ՊՆ ուսումնական կենտրոնը հարձակման է ենթարկվել, կա զոհ

«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 23-ին մի քանի անհայտ անձ է ներթափանցել Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Կրծանիսի ուսումնական կենտրոն։ Նշվում է, որ ուսկենտրոնի անվտանգությունը նրանց մի քանի անգամ կոչ է արել հեռանալ, ինչին, սակայն, վերջիններս չեն ենթարկվել։

Դրանից հետո նրանց ուղղությամբ կրակ է բացվել։ Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ներխուժած անձանցից մեկի դին։ Սկսվել է հետաքննություն, որը վարում է ռազմական ոստիկանությունը, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Զոհի մարմինը ներկայումս փորձաքննության է ենթարկվում։ Հարուցվել է քրեական գործ։
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ ժ. 03:30-ին։ Կրծանիսի ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 1997թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս